Հարկ է նոր ծրագրեր մշակել Արցախի տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին աշխատանքային խորհրդակցության է հրավիրել էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմին՝ նախարար Արմեն Թովմասյանի գլխավորությամբ՝ Արցախի տնտեսության վերակազմակերպման հարցը քննարկելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի տնտեսական հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ է Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում տնտեսական կարողությունների վերագնահատում կատարել և նոր ծրագրեր մշակել տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ: Այդ համատեքստում նշանակալի արտոնություններ պետք է նախատեսենք բոլոր տնտեսվարողների համար՝ առանձնակի ուշադրություն դարձնելով տեղահանված անձանց տնտեսական գործունեությանն օժանդակելու ծրագրերին»,- նշել է Հանրապետության նախագահը:

Էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարությունը պետք է նոր ծրագրեր առաջարկի ինչպես ողջ Արցախի, այնպես էլ առանձին գոտիների համար՝ զուգահեռ աշխատելով այդ ծրագրերի շահառուների՝ խոշոր տնտեսվարողների, գյուղացիների ու անհատ ձեռնարկատերերի հետ:

ԱՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են նաև ընթացիկ հարցեր՝ կապված աշնանացանի վիճակի և գարնանացանի ընթացքի հետ:

Հայերեն العربية Русский

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը