Տարածաշրջանային

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 344 մարդ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 344 մարդ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 344 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 274 հազար 721 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 240 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է268 հազար 004 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3643:

Հայաստանում մարտի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177899 դեպք, որոնցից 165975-ն` առողջացած, 3253-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 7835 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 770343 թեստավորում:Մեկ օրում կատարվել է 4464 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք: Առկա է 257 առողջացած, գրանցվել է 10 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 836 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում