Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տարածաշրջանի «կարմիր գծերն» ավելի են բարակում

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տարածաշրջանի «կարմիր գծերն» ավելի են բարակում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարտի 15-18-ն Ադրբեջանում կանցկացվեն լայնամասշտաբ պլանային զորավարժություններ։ Ադրբեջանի զինված ուժերի պլանային զորավարժությունները չեն կարող ուշադրության չարժանանալ մեր կողմից՝ հաշվի առնելով այդ երկրի անթաքույց սպառնալիքները եւ ոտնձգություններն՝ ուղղված մեր երկրի տարածքային ամբողջականությանը։ Տարածաշրջանային երկրների, հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ռազմական գերակտիվությունը հստակ խնդիր է դնում նաեւ մեր առջեւ՝ վերակազմակերպելու եւ կրկին մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու Հայկական բանակը։ Բնականաբար, արցախյան վերջին պատերազմի արդյունքներն ուժեղ հարված էին, սակայն, վստահաբար, Հայկական բանակը եւ հայ զինվորն ունեն մարտական ոգին վերագտնելու մեծ ներուժ։ Ուժի լեզուն միակն է, որը թշնամին լավ է հասկանում։

Ներկայիս զարգացումների ֆոնին հարց է առաջանում՝ կվերսկսվի՞ արդյոք պատերազմը, այս անգամ Հայաստանի սահմաններում։ Եթե դա պայմանավորված լիներ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությամբ, ապա միանշանակ կարող էինք ասել, որ պատերազմի վերսկսումը ժամանակի հարց է, սակայն այստեղ են հատվում նաեւ այլ երկրների «կարմիր գծերը», որոնք կարող են զսպող դեր ունենալ թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացման համար։ Մյուս կողմից, մտահոգիչ է այն, որ իրավիճակը սրվում է Դոնբասում, ինչը կարող է մեծ ռեսուրսներ պահանջել Ռուսաստանից, եւ խոցելի դառնա մեր տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակը վերահսկելու հնարավորությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում