Մշակույթ

Պետական ջազ-նվագախումբը կներկայանա «Դու պիտի հավատաս գարնանը» խորագրով համերգով

1 րոպեի ընթերցում

Պետական ջազ-նվագախումբը կներկայանա «Դու պիտի հավատաս գարնանը» խորագրով համերգով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ-նվագախումբը հանդես կգա գարնանային գեղեցիկ համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 12-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում ունկնդիրը կվայելի գարնանային զարթոնքի, սիրո, գեղեցիկի, հույսի հույզերով տոգորված համերգային ծրագիր:

Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կներկայացվեն Դյուկ Էլինգտոնի, Քուինսի Ջոնսի, Չիկ Կորեայի, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Ամիրխանյանի, Արմեն Հյուսնունցի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Համերգի «Դու պետք է հավատաս գարնանը» խորագիրը ընդօրինակված է հռչակավոր կոմպոզիտոր Միշել Լեգրանի հայտնի երգից: Այդ երգը գրվել է 1967 թվականին Ժակ Դեմիի «Ռոշֆորի աղջիկները» ֆրանսիական ֆիլմի համար: Այս հանրահայտ մեղեդին նույնպես հնչելու է ջազ-նվագախմբի համերգին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում