Վարչապետը կարևոր խնդիր է համարում արտադրողականության արդյունավետության բարձրացումը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր խնդիր է համարում երկրում արտադրողականության արդյունավետության բարձրացումը: Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ վերջերս իրեն ներկայացվել է արտադրողականության մասին զեկույց, իսկ արտադրողականությունն այն է, թե մեկ ժամում աշխատողը քանի դրամի կամ դոլարի արժեք է ստեղծում: «Այս առումով մենք ոչ միայն շատ-շատ զիջում ենք աշխարհի զարգացած երկրներին, այլև շատ զարգացող երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների շարքերում էլ առաջնային տեղ չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ կառավարության անդամների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ շատ դեպքերում կարիք ունեն չափազանց կարևոր եզրույթները, խնդիրները հնարավորինս մատչելի դարձնելու հանրության համար, այդ թվում՝ տնտեսավարող հանրության, քանի որ, ասենք, «արտադրողականություն» եզրույթը միշտ չի եղել տնտեսության մեջ:

«Հիմա մեր բոլոր տնտեսավարողները իրենց տարեկան պլանները կազմելիս, ծախսերը, եկամուտները հաշվարկելիս հաշվի առնում են արտադրողականության կոմպոնենտը: Վերջերս գործընկերներից մեկի հետ ունեցած քննարկման ընթացքում ընկերության տնօրենը պատմում էր, որ իրենց ընկերության գործերն այնքան էլ լավ չէին, և իրենք չէին հասկացել, թե ինչու: Օտարերկրյա խորհրդատուներ են հրավիրել, և վերջիններիս առաջին հարցը եղել է, թե որքան է արտադրողականության ցուցանիշը, իսկ ընկերությունում այդ մասին չեն էլ լսել, և ընկերության առողջացման գործընթացը եղել է արտադրողականության ցուցանիշի ավելացումը, խոսքը սուպերմարկետի մասին է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախ՝ երբ խոսում են արտադրողականության բարձրացման մասին, պետք է ներկայացնել, թե ինչ է արտադրողականությունը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում մեկ ժամում միջինացված արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11 դոլար է, իսկ զարգացած երկրների պարագայում՝ 43 դոլար, կան երկրներն էլ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 100 դոլարի:

Հայերեն العربية Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին