Արցախ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսական ու ուսանողական կազմի հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսական ու ուսանողական կազմի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակզմից, նախագահ Հարությունյանը խոսել է վերջին պատերազմի ընթացքի և հետևանքների մասին, ներկայացրել Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների ծրագրերը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ այսօր հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու համար անհրաժեշտ է միասնական լինել: Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, այնուհետև՝ բուհի ղեկավարության հետ քննարկել կրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում