Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, քննարկվել են Արցախի կրթության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև արցախյան բուհերի հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր:

Այդ համատեքստում նախագահը կարևորել է Որակի ապահովման ազգային կենտրոնի հետ համագործակցությունը՝ նշելով, որ կրթության բարձր մակարդակը պետք է դառնա Արցախի զարգացման կարևոր նախադրյալներից մեկը, և հանրապետության իշխանությունները կանեն հնարավորը հանրապետությունում կրթության որակի բարձրացման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում