Ստեֆան Դյուժարիկն անհիմն է համարում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի դեմ լրտեսության մեղադրանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ ուղղված մեղադրանքներն առ այն, թե նա լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Միացյալ Թագավորության, անհիմն է համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցին Դյուժարիկն անդրադարձել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Նրա դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, ես ամբողջովին պաշտպանում եմ նրան: Ձեզ կարող եմ ասել այն, ինչ ինձ փոխանցել են «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի իմ գործընկերները. «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը և Հայաստանի կառավարությունը համաձայնության են եկել, որ Մարիան Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր աշխատանքը որպես Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ և այլ նշանակում կստանա»,- ասել է Դյուժարիկը:

Նա ընդգծել է, որ Մարիան Քլարկ-Հաթինգը բարձր որակավորում ունեցող, փորձառու մասնագետ է, ով նախկինում աշխատել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի կենտրոնակայանում, կազմակերպության ներկայացուցիչն է եղել Մալազիայում, այլ պաշտոններ է զբաղեցրել Սոմալիում, Գվիենայում, Բենինում և Մադագասկարում:

«ՅՈՒՆԻՍԵՖ»-ը 1993 թվականից աշխատել է Հայաստանի երեխաների համար և սերտ ու արդյունավետ համագործակցության մեջ է եղել կառավարության հետ»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:

Օրերս Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու մասին որոշումը, հայտնել էր. «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը