Արցախում շինարարության ավելի քան 96 տոկոսը տարեսկզբին իրականացվել է մարդասիրական միջոցներով

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 2021 թվականի տարեսկզբին իրականացվել է 7 միլիարդ 69,7 մլն դրամի շինարարություն, որը կազմում է նախորդ տարվա հունվարի ցուցանիշի` 47,2 տոկոսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝մանրամասնելով, որ ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ իրականացված շինարարության 96,2 տոկոսն իրականացվել է մարդասիրական օգնության միջոցներով:

Արցախի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքն ընթացիկ գներով, 2021 թվականի տարեսկզբին կազմել է 2 միլիարդ 936 միլիոն դրամ,ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 71,2 տոկոսով: Արտադրված արդյունաբերական արտադրանքի 0,3 տոկոսը բաժին է ընկել հանքագործական արդյունաբերությանն ու բացահանքերի շահագործման ոլորտին, 37,2 տոկոսը` մշակող արդյունաբերությանը, 59,4 տոկոսը` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 3,1 տոկոսը` ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարման, վերամշակման ոլորտին: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1 միլիարդ 189 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 50,1 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ մասնավորապես մսի արտադրությունը նվազել է 50,1 տոկոսով, կաթինը` 53,9 տոկոսով:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ