Սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա մարտի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Խորհրդանշական համերգին որպես մենակատարներ ելույթ կունենան դաշնակահար Ալեքսանդր Գինդին, սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, բարիտոններ Գևորգ Հակոբյանն ու Իլյա Կուզմինը:
Համերգը կղեկավարի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Կարդացեք հոդվածը` Русский