«Խոսում են նվագարանները». Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը հանդես կգա համերգով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը մարտի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայանա«Խոսում են նվագարանները»խորագրով համերգային ծրագրով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյան) դիրիժոր Ալեքսան Հարությունյանի ղեկավարությամբ կներկայացնի Կոմիտասի, Գեորգի Գուրջիևի, Լևոն Թևանյանիգործերը, ինչպես նաև ժողովրդականստեղծագործություններ:
Ֆոլկ-մոդեռնի գլխավոր առավելություններից է բազմազան և յուրահատուկ նվագացանկը, որում ներառված են ոչ միայն մեր սիրելի և ճանաչված ժողովրդականերգերի նորովի մշակումները, այլև բազում հեղինակային ստեղծագործություններ: Խմբի համար ստեղծագործել են Ռուբեն Ալթունյանը, Լևոն Թևանյանը, Ալեքսան Հարությունյանը, այլք: