Պաշտոնական

Հավերժ պարտք ունենք իրենց զավակին հայրենիքին տված մայրերի հանդեպ. Ավինյանի շնորհավորանքը

1 րոպեի ընթերցում

Հավերժ պարտք ունենք իրենց զավակին հայրենիքին տված մայրերի հանդեպ. Ավինյանի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, ուղերձում նշվում է.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ իրական գարունը բերող այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Այն պատեհ առիթ է մեր սերն ու երախտագիտությունն արտահայտելու գեղեցիկ սեռի հանդեպ՝ առանձնահատուկ կերպով արժևորելով մեր մայրերի, կանանց ու քույրերի անգնահատելի ներդրումը մեր կյանքում:

Ուզում եմ իմ առանձնակի ակնածանքն ու խոնարհումն արտահայտել մեր մայրերի նկատմամբ, որոնք հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը՝ զավակին: Ձեր նկատմամբ հավերժ պարտք ունենք, որի մասին պարտավոր ենք հիշել ամեն օր և գործել այդ գիտակցությամբ:

Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն և առողջություն, ինչպես նաև` մշտապես ոգեշնչելու սեփական ներկայությամբ և լուսավորելու՝ բացառիկ իմաստությամբ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում