Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուշարձանը գտնվում է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցում:

Հայերեն العربية English Français Русский