Մշակույթ

Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրը Երևանում կնշանավորվի ինքնատիպ միջոցառմամբ

2 րոպեի ընթերցում

Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրը Երևանում կնշանավորվի ինքնատիպ միջոցառմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20-րդ դարի ամենաազդեցիկ կոլումբիացի վիպագիր, սցենարիստ և լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրը նրա գրականության երկրպագուները կտոնեն «Մարկեսյան ընթրիք» խորագրով հետաքրքիր միջոցառմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեծանուն գրողին նվիրված երեկոն տեղի կունենա մարտի 6-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում:

Այն նախաձեռնել են «Լոֆթ»-ը և «Անտարես» հրատարակչությունը: Մարկեսյան ընթրիքին ելույթներ կունենան գրականագետ, «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, թարգմանիչ, կինոգետ, մարկեսյան գրքերի խմբագիր Զավեն Բոյաջյանը, թարգմանիչներ Ռուզաննա Պետրոսյանը և Կառա Չոբանյանը:

Նրանք կպատմեն Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ նոր թարգմանությունների և հրատարակությունների մասին: Կանցկացվի Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը», «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին», «Գնդապետին գրող չկա», «Երեքշաբթի օրվա սիեստան», «Հայտարարված սպանության քրոնիկոն», «Սերը խոլերայի ժամանակ» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը:

Երեկոյին մասնակիցները կբացահայտեն մարկեսյան կոլումբիական աշխարհը: Սպասվում են նաև այլ հետաքրքիր անակնկալներ: 2014 թվականի ապրիլին՝ Գարսիա Մարկեսի մահից հետո, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան անվանել է «երբևէ ապրած ամենանշանավոր կոլումբիացին»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում