ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցութային խորհրդի անհատական կազմը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ նախագահի կարգադրությունը հրապարակած է խորհրդարանի պաշտոնական կայքում:
Խորհրդի կազմում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանը, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Նարեկ Գաբրիելյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը և ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական տնօրեն փաստաբան Իրինա Փիլոյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է 2019 թ. դեկտեմբերի 6-ին: