Հասարակական

Կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվել. վերսկսում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ, ինչն վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացնող է համարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության մարտի 4-ի նիստի սկզբում վարչապետն անդրադարձավ համավարակի տարածմանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ներկայացրեց վերջին ժամանակահատվածի տվյալները:

Մարտի 4-ին հրապարակված ցուցանիշներով 2 հազար 922 հետազոտությունից արձանագրվել է 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։ «Եթե հունվար-փետրվարին ունեինք թեստավորվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա մեր կանխատեսումներով հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ պետք է վերադառնալ դիմակների կրման ու այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը։

«Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է մեր կողմից ամեն բան անենք, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը։ Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել, որ առաջիկա օրերին՝ մարտի 8-ի հետ կապված, ունենալու ենք շարժի ավելացում և առևտրային կենտրոններում, և հյուրատներում, ուստի խնդրում ու հորդորում եմ, որ տրանսպորտում, առևտրի կենտրոններում, հյուրատներում հստակ հսկողություն իրականացվի։ Անկախ հսկողությունից էլ մեր կարգապահությամբ պետք է ներդրում ունենանք՝ պաշտպանելու մեր առողջությունը, տնտեսությունը և ստեղծենք հնարավորություն պահպանելու կառավարելի շրջանակներում»,- ասաց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ արդեն վերսկսում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները։ «Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը։ Հընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Բայց անգամ եթե ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, գիտեք, որ հիվանդացությունը շուրջ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք»,- նշեց նախարարը:

Հայերեն English Русский

«Նոա»-ի մարզչի կարծիքով` իր թիմն արժանի էր գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակի

ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ

Գնդակով վատ խաղ ցուցադրեցինք. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»- «Նոա» հանդիպման մասին

ԱՄՆ-ն հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի երկիրը

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

«Նոա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին

Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում

Էրդողանն ասել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի ռուս-ուկրաինական հակամարտության կողմ