Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերը դրվեցին ընթերցողի սեղանին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անտարես» հրատարակչությունը հայերեն է թարգմանել «Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերը: Գրքերը, որոնք կարող են հետաքրքրել ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլև ընթերցողների լայն շրջանակին, հնարավորություն կընձեռեն զարգացնել մարքեթինգային հմտությունները, կարողությունները և հաջողել սկսած յուրաքանչյուր գործ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ Գործարարի օրը՝ մարտի 3-ին Wine Time-ում:

«Անտարես»-իPR ղեկավար Ռոզա Գրիգորյանն ասաց, որ գրքերն ամբողջ աշխարհում միլիոնավոր տպաքանակով են վաճառվել, թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: «Մեզ համար շատ կարևոր էր, որ հայ ընթերցողը ևս իր մայրենիով կարդա չեմ վախենա ասել արդեն դասական դարձած այս գրքերը: Սեթ Գոդինը հայտնի գործարար է: Նա նաև մարքեթինգի մասին բլոգ է վարում, զանազան գրառումներով է հանդես գալիս, հաճախ խորհուրդներ է տալիս «Live»-երի միջոցով: Եթե փնտրեք մարքեթինգի մասին լավագույն գրքերի թոփ տասնյակը, այդ երկու գիրքն անպայման կգտնեք»,-շեշտեց Գրիգորյանն ու տեղեկացրեց, որ «Սա է մարքեթինգը» թարգմանել է Աստղիկ Օսկանյանը, իսկ «Մանուշակագույն կով»-ը՝ Աստղիկ Աթաբեկյանը:

«Սա է մարքեթինգը» գրքում Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: Սեթ Գոդինի գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքները, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն:

«Ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ: Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ: Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և մշակույթը զարգացելու տարբերակ է»,-իր գրքում փաստում է Գոդինը:

Իսկ «Մանուշակագույն կով» գիրքըդասական բեսթսելեր է, որը բիզնեսի ամբողջ աշխարհին սովորեցրեց, որ ապահովը ռիսկային է, շատ լավը՝ վատ, և որ ամենակարևորն է, կա երկու տարբերակ՝ աչքի ընկնել կամ մնալ անտեսանելի: «Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կովին, վստահ ենք՝ երկար կհիշեք ու կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօրինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Այս գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր»,-նշում է հեղինակը:

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ գեղարվեստական, մանկական գրականությունից զատ հրատարակչությունը ներկայացնում է շարքեր՝ ընդգրկելով այնպիսի գրքեր, որոնց հեղինակները խոսում են գիտելիքի և դրա կիրառման հմտությունների մասին: Այդպիսի շարքերից են «ԳԱՄ»-ը (Գիտություն, արվեստ, մշակույթ) և «Մեկենաս» մատենաշարը:

Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում լույս են ընծայել «Սև կարապը», «Երբեք մենակ մի ճաշեք», «Մարզաշապիկներ և կոստյումներ», «Կայսրության կործանումը»: Առաջիկայում հրատարակելու են «Սխալ վարքագիծ», «Կորցնելով կուսությունս», «Ապագայի ֆիզիկան», «Ժամանակի համառոտ պատմությունը», «Նորարարների դիլեման», «Լավից դեպի մեծը» և մի շարք այլ գործեր:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն