Քաղաքականություն

ՀՓՇ-ի անդամները սպասում են Օնիկ Գասպարյանին ազատելու հարցի առնչությամբ ՀՀ նախագահի դիրքորոշմանը

1 րոպեի ընթերցում

ՀՓՇ-ի անդամները սպասում են Օնիկ Գասպարյանին ազատելու հարցի առնչությամբ ՀՀ նախագահի դիրքորոշմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները սպասում են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց ՀՓՇ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Մենք սպասում ենք՝ քիչ անց հայտնի կդառնա, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու Փաշինյանի միջնորդության հարցում Հայաստանի նախագահը, ամեն դեպքում դիմելու է ՍԴ կամ չի ստորագրելու այդ թուղթը, թե բավարարվելու է երեկվա Սահմանադրական դատարան դիմելու իր նախաձեռնությամբ: Անկախ իր որոշումից, Հայաստանի բոլոր փորձառու և վաստակաշատ իրավաբանները միաբերան պնդում են, որ Օնիկ Գասպարյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, շարունակելու է մնալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, մինչև 2025 թվականը»,- ասաց Մանուկյանը:

Ավելի վաղ ՀՓՇ անդամներն այս հարցի առնչությամբ հանդիպում և զրույց են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում