Մարզային

Գեղարքունիքում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին երկու օրերին Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ տեղացած ձյան պատճառով փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան տեղումները Մարտունու տարածքում կազմել են 15-20, Ճամբարակում՝ մինչեւ 15, մյուս տարածքներում՝ մինչեւ 5-10 սանտիմետր։ «Ձյան տեղումների ընթացքում ճանապարհներին կատարվել են մաքրման եւ մշակման աշխատանքներ։ Բացի այդ, տեղացած ձյունը նաեւ ուղեկցվել է հալոցքով, բուք առայժմ չի գրանցվել։ Այս պահի դրությամբ մարզում չունենք որեւէ փակ կամ դժվարանցանելի ճանապարհ»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում