Մարզային

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի սկզբի համեմատ բարձր է 11 սանտիմետրով  

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի սկզբի համեմատ բարձր է 11 սանտիմետրով  

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ․ Խոսրով Խլղաթյան)։ Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այն 11 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 26 միլիոն 342 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում