Հասարակական

Մեսրոպ Առաքելյանը հայտնում է կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել է կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ են նախաձեռնել։

«Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝ նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։ Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկի կենսաթոշակի ստաժ։ Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից»,- գրել է նախարարը։

Հայերեն Русский

Չինաստանում նավերի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Նոր կարգավորումներ՝ սպառողների շահերի պաշտպանության նպատակով. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

«Հերոսության և փառքի ութսուն տարի». համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից

Դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ընկերության նախկին տնօրենի և նրա կնոջ իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր

Իսրայելում հաստատել են Թրամփի այցից հետո Գազայում ռազմական գործողություններն ընդլայնելու ծրագիրը

«Նոր գիրք»-15/25. Արշակյան, Պիրանդելլո, Դուեք

Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չէ, վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի ներկայացուցիչներն են. Ավինյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրավիճակի շուրջ փակ խորհրդակցություն կանցկացնի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն առանցքային դեր ունի Հայաստանի արդարադատության համակարգում. Սիրո Ամիրխանյան