ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 28-ին, ժամը 04:06-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։36-ին, մարվել՝ 04։40-ին։ Երկհարկանի տան 1-ին հարկի հյուրասենյակում (20 քմ) այրվել է կահույք, ջերմահարվել՝ հյուրասենյակի պատերը և էլեկտրական տաքացուցիչը։
Շտապօգնության աշխատակիցները բնակիչ Ն․ Ն․-ին տեղումցուցաբերել են առաջին բուժօգնություն։