Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, որը նորովի է մատուցում հայկական ժողովրդական երգերը և պարբերաբար անդրադառնում է իսպանական սիրված ստեղծագործությունների, հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել Կոմիտասի «Զուլո» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն համացանցում է:

«Վերջապես «Զուլոն» եկավ: Շնորհակալ եմ իմ տաղանդաշատ ընկերներին` Արթուր Արմենի Մնացականյանին, Նորայր Գափոյանին, Հակոբ Օրդակյանին, Գուրգեն Էբեջյանին, որոնք ջանք չխնայեցին իրենց մեծագույն ներդրումն ունենալ երգի ձայնագրման գործում, որի արդյունքը դուք կարող եք լսել երգի ամեն հատվածում»,-«Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Վիգեն Հովսեփյանը՝ կրկին շնորհակալություն հայտնելով երգի և հոլովակի ստեղծման գործում մեծ ներդրում ունեցած բոլոր աջակիցներին:

Երաժիշտը խոստովանել է, որ «Զուլոն» մինչ օրս իր համար ամենաերկար սպասված աշխատանքներից է, որի վրա աշխատել են մեկ տարուց ավելի:

«Բարի դիտում, և հույս ունեմ կհավանեք»,- եզրափակել է Հովսեփյանը:

Վիգեն Հովսեփյանը ծնվել է Հայաստանում, բայց 14 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Իսպանիա՝ Բարսելոն ու երկար տարիներ ապրել է այնտեղ: Բարսելոնում երգելէ«Բարսելոն էթնիկ բենդ» խմբում: Խումբը կատարելէտարբեր ժողովուրդների ազգային երգեր, այդ թվում՝ հայկական:ՎիգենՀովսեփյանընաևհանդեսէեկել«Half folk» տրիոյի հետ և 2014 թվականին մասնակցել«Ծովից ծով» հայկական ազգային երգերի միջազգային մրցույթին, որը տեղի է ունեցել Կրեմլում: Արժանացելէ«Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

ՎերադառնալովՀայաստան՝սկսելէերգելտարբեր ակումբներում՝ կատարելով և՛իր՝ երաժշտասերին դեռ ոչ ծանոթ հեղինակային, և՛ հանրությանը վաղուց արդեն հայտնի երգեր: 2017-ինթողարկելէ«Արձագանքներ» («Echoes») խորագրովձայնասկավառակը: Վիգեն Հովսեփյանի կատարմամբ շատ սիրվել են «Գուլո», «Կանչում եմ, արի», «Սարերի հովին մեռնեմ» և մի շարք այլ երգեր:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում