Քաղաքականություն

Եթե որևէ մեկն ասեր, որ հեղափոխությունը չափից ավելի պրողարաբաղյան էր՝ դա քննարկելի տարբերակ կարող էր լինել. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Եթե որևէ մեկն ասեր, որ հեղափոխությունը չափից ավելի պրողարաբաղյան էր՝ դա քննարկելի տարբերակ կարող էր լինել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «հեղափոխությունը հակաղարաբաղյան շարժում էր» արտահայտությունը:

«Եթե որևէ մեկն ասեր, որ հեղափոխությունը չափից ավելի պրողարաբաղյան էր, և Ղարաբաղի նկատմամբ այնքան սեր ու գորովանք կար այդ հեղափոխության մեջ, որը, գուցե, խանգարում էր շատ հարցերի նայել, այսպես ասած, գետնին կպած, դա շատ քննարկելի տարբերակ կարող էր լինել: Եվ իրականությունն էլ դա ցույց տվեց: Եկեք տեսնենք, թե 2018 թվականից հետո մենք ինչ ծրագրեր ենք իրականացրել և պլանավորել Արցախում, ինչ ենթակառուցվածքային ծրագրեր էինք նախապատրաստել իրականացնելու Արցախում: Էլի եմ ասում, եթե օրինակ, մեր քաղաքական թիմին մեղադրեն նրանում, որ մենք Արցախը սիրել ենք և սիրում ենք այնքան, ինչքան թույլատրելի չէ քաղաքական իշխանության համար, այդ քննադատությունը, գուցե, կարելի կլիներ արդարացված և օբյեկտիվ համարել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետ Փաշինյանը՝ Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում