Վարչապետն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ առաջադրվելու և Արցախը չճանաչելու հայտարարություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը երրորդ անգամ առաջադրվել էր, որպեսզի իրագործեր «լավրովյան պլանը»: Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը հարցրել է՝ «իսկ ի՞նչ էր խանգարում դա անել դրանից առաջ»:

«Իսկ ո՞րտեղ է երաշխիքը, որ պիտի փորձեր՝ ստացվեր դրանից հետո կամ ինչն էր խանգարում Ազգային ժողովի ամբիոնից դա հայտարարել: Ուրիշ բան էր հայտարարվում, որ հույս չկա, բանակցային գործընթացից հույս չկա, և ամեն վայրկյան կարող է սկսվել պատերազմ: Իսկ այդ վայրկյանին՝ 2018 թվականի գարնան այդ վայրկյանին, ինչքա՞ն արկ կար մեր բանակի զինանոցում: Կարելի է ասել՝ այ, որ 3 օր էլ ձգեի, Ղարաբաղի հարցը կլուծեի: Բայց ի վերջո պատմություն կա և այդ պատմությունը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել: Երբ այդ մարդիկ իշխանության էին գալիս 1998 թվականին, նրանք ասում էին, որ անթույլատրելի է տարածքներ հանձնելու և փուլային տարբերակով հարցը լուծելու որևէ մոտեցում: 98 թվականից հետո էլ չի եղել բանակցային մի այդպիսի մոդել, որտեղ հստակ ձևակերպված չլինի 7 տարածքների վերադարձն Ադրբեջանին: Սա որպես նվազագույն պայման: Եվ բանակցային բոլոր փաստաթղթերը ձևակերպված են եղել հենց այդպես, որ հարցի կարգավորման նպատակն է 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին: Սկսել է դրանից, իհարկե, խոսք է եղել նաև Արցախի կարգավիճակի մասին: Բայց ի՞նչ կարգավիճակի հեռանկարներ են գոյություն ունեցել: Սա է ամենակարևոր հարցը»,- «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ասել է վարչապետը:

Անդրադառնալով Սարգսյանի մյուս հայտարարությանը, որ եթե ապրիլյան քառօրյան երկարեր, իրենք անպայման կճանաչեին Արցախի անկախությունը և զարմանում է, թե ինչու նույնը չի արվել արդեն 44 օրյա պատերազմի ընթացքում:

«Ինչքա՞ն երկարեր: Գուցե, 2016 թվականի համար էլ 4 օրն էր պատերազմի շատ երկար: Որովհետև պետք է արձանագրել, իսկ այդ քայլն իրավիճակն ավելի լավը կդարձնե՞ր, թե՞ իրավիճակն էլ ավելի կվատթարացներ: Կամ եթե ճանաչել՝ ճանաչել. տեսականորեն ցանկացած պահի էլ կարելի է ճանաչել: Այդ դիսկուրսը միշտ էլ եղել է՝ վերջին 15 տարում, վերջին 10 տարում: Մի մասը մտածում է, որ պետք է պատերազմի ընթացքում ճանաչել, մյուս մասը մտածում է, որ պետք էր պատերազմից առաջ ճանաչել, երրորդ մասը մտածում է, որ պետք է պատերազմից հետո ճանաչել: Իսկ խնդիրն այն չէ, թե Հայաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չէ: Հարցն այն է՝ միջազգային հանրությունը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չի ճանաչի»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն