Մշակույթ

«Ռետրո ջազ» համերգներին Ջազ-նվագախումբը հետադարձ հայացք ուղղեց անցյալին

2 րոպեի ընթերցում

«Ռետրո ջազ» համերգներին Ջազ-նվագախումբը հետադարձ հայացք ուղղեց անցյալին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու հաջողված համերգ, որոնցընթացքում երաժշտության լեզվով հետադարձհայացքուղղվեցանցյալին։Հայաստանի պետական ջազ-նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգներ ներկայացրեցՀայաստանիճարտարապետներիմիությանշենքիդահլիճում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ ունկնդիրը մասնակցեց երաժշտական ճանապարհորդությանդեպի20-րդդարիառաջինկես՝մեծջազ-նվագախմբերիոսկեժամանակաշրջան, դեպի ԴյուկԷլինգտոնի,ԳլենՄիլլերի,ԹոմիԴորսիի,ՔաունթԲեյսիի,ԱրտեմիԱյվազյանի աշխարհ:

Արմեն Հյուսնունցը փաստում է՝ նվագախումբը գրեթե մեկամյա համավարակային դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքն իր բազային՝Հայաստանիճարտարապետներիմիությանշենքիդահլիճում։«Շատ սիրով ենք պատրաստվել այս համերգներին։ Ինչու է հենց այսօր պետք այս ժանրի երաժշտությունը, որովհետև այն ևս ստեղծվել է շատ ծանր ժամանակաշրջանում՝ հույս ունենալով մի փոքր դրական լիցք փոխանցել ու տարածել։ Իհարկե, մեկ ելույթը բավական չէ, որպեսզի կարողանանք անդրադառնալ բոլոր անվանի երաժիշտներին ու նրանց ստեղծագործություններին։ Այդպիսով, որոշեցինք անել նմանօրինակ ծաղկաքաղ, քանի որ նյութը շատ ծավալուն է։ Հատկապես հպարտ եմ, որ հատուկ անդրադարձ կա նաև հայկական ջազային դպրոցին»,- նշում է Արմեն Հյուսնունցը։

Համերգները նորը,ժամանակակիցըհայտնաբերելու,հնիվերագնահատմանշնորհիվ այնիմաստավորելու եզակիհնարավորությունընձեռեցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում