Մշակույթ

Սոպրանո Գոհար Հակոբյանը Մինսկի համերգին կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

2 րոպեի ընթերցում

Սոպրանո Գոհար Հակոբյանը Մինսկի համերգին կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ճանաչված սոպրանո Գոհար Հակոբյանը մենահամերգով հանդես կգա Մինսկում՝ ներկայացնելով հայ և արտասահմանցի կոմպոզիտորների գործեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի27-ին Մինսկի«Վերխնի գորոդ» համերգասրահում տեղի կունենա«Սրբազան սեր երաժշտության հանդեպ»խորագրով համերգը, որին կհնչեն Բելինիի, Պուչինիի, Դոնիցետիի, Շուբերտի, Պուլենկի, Կոմիտասի, Բաբաջանյանի,Ավետիսյանիև այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի ընթացքում սոպրանոյին կնվագակցեն բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիր երաժիշտներ:

Գոհար Հակոբյանը ներկայումս բնակվում է Մինսկում: 2010-16 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: 2017-ին Բելառուսում տեղի է ունեցել Գոհար Հակոբյանի առաջին մենահամերգը: Այն կրում էր «Հոգու երաժշտություն» խորագիրը, և անցավ մեծ հաջողությամբ: 2018 թվականի դեկտեմբերին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում երգչուհին ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Գոհար Հակոբյանը հանրությանը ներկայացրել էր «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում