Հասարակական

Փրկարարները Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա (մարդատար և բեռնատար) դուրս են բերել արգելափակումից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան - Զանգեր հատվածում ձնաբքի պատճառով փետրվարի 20-ին, ուշ երեկոյան խցանման մեջ էին հայտնվել և արգելափակվել մոտ 50 ավտոմեքենա։

Ըստ ղբյուրի՝ նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կարգավորված է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում