Հասարակական

Մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական դասընթացի երրորդ հոսքը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական դասընթացի երրորդ հոսքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառուները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, շնորհավորելով ուսումնառուներին, նշել է, որ դասընթացի նպատակն է վերապատրաստել սպաներին, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ, նպաստել նրանց ռազմավարական և քննադատական մտածողության ձևավորմանը, ռազմագիտավերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում