Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 19-ին այցելել է ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ռազմական ավիացիոն համալսարանի կառուցվածքը, ուսումնանյութական բազան, ընթացիկ և հեռակա ծրագրերը: Վաղարշակ Հարությունյանը շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթօջախի ուսումնական, լսարանային և զորանոցային պայմաններին:

Վաղարշակ Հարությունյանը զրուցել է նաև համալսարանի կուրսանտական կազմի հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով, պատասխանել կուրսանտների հարցերին:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների հետ, ներկայացրել զինված ուժերի առջև ծառացած մարտահրավերները, պատասխանել կուրսանտներին հետաքրքրող հարցերին:

Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ հանդիպումների ընթացքում, կարևորելով ռազմական կրթության դերը զինված ուժերի հմուտ և բանիմաց սպայի կայացման գործում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նման հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում