Գրքի տոնին ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը գրքեր նվիրեցին Խնկո Ապոր գրադարանի լավագույն ընթերցողներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա առթիվ փետրվարի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը փոխնախարար Արա Խզմալյանի ուղեկցությամբ այցելեց Խնկո Ապոր անվան ազգային գրադարան, ծանոթացավ հայաստանյան հրատարակչությունների՝ տարբեր տարիների թումանյանական հրատարակությունների ցուցահանդես-տոնավաճառին և պարգևատրեց 2020 թվականի գրադարանի լավագույն ընթերցողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որպես տարվա լավագույն ընթերցողներ նախարարը երեխաներին հանձնեց Հ. Թումանյանի ստեղծագործությունների ընտրանին:

«Գիրք կարդալու մշակույթն էապես առաջընթաց է գրանցել: Գիրքն այլևս այն գիրքը չէ, որը տարիներ առաջ էր, երբ ուղղակի գիրք էր և հաճախ ուշադրությունից դուրս էր մնում: Իմ դիտարկումներով, այսօր գիրքը որպես հոգևոր արժեք նշանակություն է ձեռք բերել: Մենք հասկանում ենք, որ առանց գրքի չունենք ապագա»,- նշեց Դումանյանը:

Ըստ նախարարի՝ գիրքը տարածելու գործում դեռ շատ աշխատանք կա անելու, բայց կարևոր է, որ հիմք կա: Պետք է անել հնարավորը, որ փոքրիկները, աշակերտները, ուսանողները շատ ընթերցեն:

Անդրադառնալով Գիրք նվիրելու օրվա կարևորությանը՝ Դումանյանն ասաց, որ պատահական չէ, որ Գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ է կապված: Բազմաթիվ սերունդներ գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական պատմվածքներով ու բանաստեղծություններով: «Կարծում եմ՝ շատերը գիտեն, որ Գիրք նվիրելու օրվա նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի գրողների միության նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանին, որի շնորհիվ էլ 2008 թվականից ի վեր նշում ենք այս գեղեցիկ տոնը: Արդեն ավանդական դարձած տոնը բազմախորհուրդ է. նվիրելով՝ մենք մեկ անգամ ևս արժևորում ենք գիրքը, մեր գիտելիքներն ու հույզերն ենք փոխանցում միմյանց, հաղորդակցվում ենք գրականության ու հոգևոր-մշակութային արժեքներին, հղկում ենք մեր միտքն ու ճաշակը, լուսավորում ենք մեր ուղին, ներկան և ապագան»,-ընդգծեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Գիրք նվիրելու տոնին մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն