Արտահանումն ու ներմուծումը նվազել է. որոշ ուղղություններում կա դրական միտում. ՊԵԿ-ի տվյալները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին համավարակը, պատերազմը բացասական ազդեցություն են ունեցել մաքսային մարմինների կողմից պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև ներմուծումների և արտահանումների միտումների վրա:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:

«Երբ դիտարկենք մաքսային մուտքերն առանց ավտոմեքենաների մաքսազերծման, ապա տեսնում ենք, որ 2020 թվականին մաքսային մուտքերը 2019 թվականի համեմատ նվազել են, սակայն գրեթե նման են 2018 թվականի ցուցանիշներին»,- ասաց Մնացական Շարաֆյանը:

Անդրադառնալով ներմուծման և արտահանման տվյալներին՝ Մնացական Շարաֆյանը նշեց, որ 2020 թվականին, 2019 թվականի համեմատ, գրանցվել է մոտ 7 տոկոս արտահանման նվազում, 17.5 տոկոս ներմուծման նվազում: Նա նկատեց, որ թեպետ, 2020 թվականին մի շարք ուղղություններում կան նվազումներ, սակայն կան նաև ուղղություններ, որտեղ դրական միտում է գրանցվել: Մասնավորապես, 2020-ին ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներն աճել են 1.3 տոկոսով: ԵԱՏՄ երկրներից ներմուծումները, արդեն 2018 թվականի համեմատ, աճել են մոտ 20 տոկոսով, ինչն, ըստ Մնացական Շարաֆյանի, բավական տպավորիչ է: Ըստ նրա՝ ճգնաժամային իրավիճակում նման դրական դինամիկան պահպանվում է, և սա ուրախալի է:

Տպավորիչ ցուցանիշներ կան արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների կառուցվածքում:

«Մենք 2020 թվականին ունենք արտահանողների 3 տոկոսով աճ: Շատերը շարունակել են ակտիվորեն ներդրում ունենալ տնտեսության մեջ: Այստեղ պետք է նաև հաշվի առնենք այն, որ 2019 թվականին ունեինք աննախադեպ աճ՝ մոտ 55 տոկոսով և՛ ներմուծողների, և՛ արտահանողների քանակով։ Վերջինս ենթադրում է, որ 2018 թվականը որպես բազիսային տարի ընդունելու պարագայում նշված ցուցանիշները շարունակել են պահպանվել բարձր մակարդակի վրա»,- ամփոփեց Մնացական Շարաֆյանը։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին