Մասնագետը ՀՀ-ում նորակառույց շենքերի սեյսմակայունության առումով խնդիրներ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը կարևորում է Հայաստանում առկա բազմաբնակարան շենքերի 70-75 տոկոսի արդիականացումն ու վերակառուցումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ադամյանն ասաց, որ Հայաստանի տարածքը գերակշիռ մասով գտնվում է սեյսմիկ բարձր գոտում, այդ թվում՝ նաև Երևանը:

«1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, 1994 թվականին մշակվել էին սեյսմիկ կայունության շինարարության նախագծի նորմեր: Դրանք 3 անգամ լրամշակվել են, վերջինն ավարտվել է 2020 թվականին: Հայաստանի բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը՝ 70-75 տոկոսը, կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին: Դրանք չեն համապատասխանում կառուցապատման գործող նորմերին: Այդ շենքերի փոքր մասում իրականացվել է վերակառուցում և ամրացում, իսկ մյուս մասը ենթակա է ապամոնտաժման»,- նշեց Ադամյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքի շենքերի 25-30 տոկոսն է բավարարում նախագծային նորմերին:Դրանք հատուկ տեխնոլոգիաներով նոր կառուցվող շենք-շինություններն են.ներկայում կառուցվող բոլոր շենքերը համապատասխանեցվում են առկա նորմերին, այժմյան շենքերի նախագծման նորմերը ենթադրում են 9 բալին համարժեք կառուցապատում: Բազմաբնակարան շենքերը երկրաշարժադիմացկուն են կառուցվում:

Մասնագետը շեշտեց, որ արդեն շուրջ 10-12 տարի իրականացվում են վերակառուցման բացառիկ ծրագրեր՝ հատկապես հանրակրթական օբյեկտների մասով: «Ավելի անտեսված վիճակում է մեր բազմաբնակարան շենքերի ֆոնդը: Բազմաբնակարան շենքերի արդիականացումն ու վերանայումն այսօր շատ կարևոր է»,- նշեց Ադամյանը:

Հայերեն Русский

ՀԱՊԿ-ն շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից

Հայաստանի ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը

Թրամփը հնարավոր է համարում բարեկամական հարաբերությունների հաստատումը Չինաստանի և ՌԴ-ի, բայց ոչ Իրանի հետ

ՀՀ փրկարար ծառայության տնօրենն ու ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարը քննարկել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության հարցեր

Հայկ Սարգսյանն առաջարկում է անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար սահմանել ընդհուպ ցմահ ազատազրկում

Ռեթքլիֆը երդում է տվել որպես ԿՀՎ տնօրեն

Պետական վերահսկողական ծառայությունը նախորդ տարի դիտարկել է 13.680 գնման ընթացակարգ

Ադրբեջանի բանակում հրազենի կրակոցից զինծառայող է սպանվել

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

ԱՄՆ նախագահը չի կարծում, թե իր երկիրը պետք է ֆինանսավորի ՆԱՏՕ-ն