Հասարակական

Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել Սերգո Կարապետյանի մահվան առիթով

1 րոպեի ընթերցում

Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել Սերգո Կարապետյանի մահվան առիթով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան առիթով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Էկոնոմիկային նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Խորը ափսոսանքով տեղեկացա Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։

Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը»,- ասել է Քերոբյանը:

Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում