Մարզային

Շիրակի մարզում բոլոր ճանապարհները բաց են

1 րոպեի ընթերցում

 Շիրակի մարզում բոլոր ճանապարհները բաց են

ԳՅՈՒՄՐԻ,18 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի տարածքում ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնից՝ նշելով, որ ժամը 9․15-ի դրությամբ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Աշոցքում բուքը շարունակվում է։ Աշոցքի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջաններում կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ, և առկա է մերկասառույց։ Սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղուավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 15 միավոր տեխնիկա։

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում