Ռազմական դրությամբ պայմանավորված՝ առ 2022-ի մարտի 1-ը ԱՀ համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն լինի

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Իսկ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ` գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ:

Հայերեն Русский

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Հայաստանի և Հունգարիայի շուկաները՝ ավելի հասանելի. պաշտոնապես բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. հիվանդացության միտումները, կանխարգելիչ միջոցառումները

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին

Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով. նախարարը շրջայց է կատարել

Պետություն-համայնք համագործակցությամբ գազիֆիկացվում են Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր

Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու հարված կհասցնի Իրանին