Պաշտոնական

ՀՀ վարչապետը ցավակցել է Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ցավակցել է Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ցավով տեղեկացա ականավոր քաղաքական գործիչ, Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան մասին։

Նախագահ Մենեմը իր ուրույն ներդրումն է ունեցել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում՝ «Երևանի և Բուենոս-Այրեսի միջև եղբայրական կապերի հաստատման» համար ստանալով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Կառլոս Մենեմի ընտանիքին և Արգենտինայի բարեկամ ժողովրդին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում