Մարզային

Արծվանիստի միջնակարգ դպրոցում բացվել է հայրենիքի համար անմահացած հերոսներին նվիրված փառքի անկյուն 

1 րոպեի ընթերցում

Արծվանիստի միջնակարգ դպրոցում բացվել է հայրենիքի համար անմահացած հերոսներին նվիրված փառքի անկյուն 

ԳԱՎԱՌ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի միջնակարգ դպրոցում բացվեց Փառքի անկյուն՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմի ժամանակ անմահացած հերոսներին՝ փոխգնդապետ Կարեն Սիմոնյանին, կամավոր Գեւորգ Օհանյանին, ժամկետային զինծառայող Գրիգոր Խալաթյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի միջնակարգ դպրոցի տնօրեն Թոռնիկ Սահակյանը, այս հերոս տղաների կողքին հայրենիքի փրկության համար Արծվանիստից մաքառել են կամավորականներ, բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր հայրենասիրական դաստիարակությունը ստացել են իրենց դպրոցում։ «Մեր գյուղը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան բոլոր պատերազմներին։ Հայրենի հողի համար անմահացած տղաներին նվիրված հուշարձաններ ու փառքի անկյուններ են ստեղծվել տարբեր ժամանակներում։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում էլ հավերժացան այս երեք հերոսները, ովքեր փառքի նոր էջեր գրեցին մեր գյուղի պատմության մեջ։ Նրանց գործը կշարունակեն գալիք սերունդները»,-նշեց դպրոցի տնօրենը։

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության հավաստմամբ՝ առաջիկայում Արցախյան պատերազմում հերոսացած հայրենիքի պաշտպաններին Փառքի անյուններ կբացվեն նաեւ մարզի մյուս համայնքների դպրոցներում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում