Լրագրող Մարինա Բրուտյանն ընթերցասերներին է ներկայացրել իր առաջին գիրքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող, թարգմանիչ Մարինա Բրուտյանը ընթերցողների դատին է հանձնել «Чугунный мост» վեպը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Ռուսաստանում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնում:

Գրողի խոսքով՝ լինելով լրագրող և թարգմանիչ՝ հաճախ չի առնչվել գեղարվեստական տեքստերին և հիմնականում գրել է քաղաքականության մասին։ Համաճարակը Բրուտյանին ստիպել է մտահոգվել մարդկային հավերժ արժեքների՝ սիրո, հավատարմության, վստահության և հավատի, հոգատարության մասին։ Գիրքը գրվել է մեկ շնչով և մեկ շնչով էլ կարդացվում է։

Ամբողջ պատմության մեջ կարմիր թելով անցնում է հեղինակի այն միտքը, թե «Երբ նայում ես հայելու մեջ, ապա տեսնում ես ոչ միայն ինքդ քեզ, այլ նաև այն մարդուն, որին սիրում ես»։

«Գրքում չկան իրական կերպարներ, բայց ընթերցողներից շատերը գտնում են այնտեղ իրենց, իրենց ծանոթներին։ Սա ինքնակենսագրական պատմություն չէ, բայց շատ անձնական, քանի որ իմ հերոսներից յուրաքանչյուրը ինձնից մի մասնիկ է կրում»,- նշել է հեղինակը։

Բրուտյանի հավաստիացմամբ՝ գրքի հիմնական ուղերձն այն է, որ ամենքս այս կյանքում ունենք մեր առաքելությունը։ Այդ առաքելությունը կատարելու ճանապարհին կարող ենք առերեսվել մեր անցյալի հետ, անցյալի, որը նույնիսկ չգիտեինք։ Կգա պատասխան տալու ժամանակը։ Կան հաշիվներ, որոնք փակվում են կյանքի գնով։

Գրքում շատ են նկարագրական հատվածները, որոնք տանում են ընթերցողին քաղաքից քաղաք, անցյալից ներկա։

Միջոցառումը բացել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, իսկ պատանեկան ստուդիայի դերասանները ներկայացրել են գրքից հատվածներ, ինչը թույլ է տվել մի պահ ներթափանցել և տեսնել հեղինակի ստեղծած աշխարհը։

Միջոցառման շրջանակում Բրուտյանը գրքեր է նվիրել բոլոր ցանկացողներին, իսկ հյուրերը մասնակցել են բարեգործական դրամահավաքին, որի ամբողջ հասույթը փոխանցվել է «Ձեռք մեկնիր» բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է Արցախյան պատերազմից տուժածների ընտանիքներին։

Ամբողջ երեկոյի ընթացքում հնչել է Մարինա Բրուտյանի հեղինակած երաժշտությունը, որն, ի դեպ, գրվել է Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացման համար։ Խոսքը բեմադրիչ Իռա Հարությունյանի „Смешанные чувства” («Խառը զգացմունքներ») բեմադրության մասին է:

Միջոցառմանը ներկայացվել են նաև նկարիչ և քանդակագործ Մելս Գևորգյանի աշխատանքները, որոնք գրքի նկարազարդման մի մասն են կազմում։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն