Առողջապահությունից մինչև ֆինանսական հատկացումներ. քննիչ հանձնաժողովն ինչ հարցեր է ուղղել գործադիրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչհանձնաժողովի՝ կառավարությանն ուղղված 251 հարցերը վերաբերվում են առողջապահոության ոլորտին, հակաճգնաժամային միջոցառումների համար ֆինանսական հատկացումներին, ծախսերի արդյունավետությանը և այլ հարցերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

«Ուղարկվել է առողջապահության ոլորտին վերաբերող շուրջ 164 հարց, տնտեսական հետևանքներին և ֆինանսական միջոցների ծախսման ուղղություններին վերաբերող շուրջ 44 հարց: Դրանք առավելապես վերաբերում են հակաճգնաժամային միջոցառումներին, դրանց արդյունավետությանը, գնումների ընթացակարգերին, ֆինանսական միջոցների հատկացումներին, ինչպես նաև դրանց ծախսման արդյունավետությանը: Ուղղվել են սոցիալական ոլորտին առնվչող շուրջ 49 հարց, որոնք վերաբերվում են ինչպես սոցիալական հետևանքներին, միջոցառումներին, դրանց արդյունավետությանը, այնպես էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող առանձին կազամակերպություններին, այնտեղ իրականացվող կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին և դրանց արդյունավետությանը»,- ասաց Խաչատրյանը:

Քննիչ հանձնաժողովը 6 հարց է ուղղել նաև ԿԳՄՍ նախարարությանը, ՊՆ-ին, որոնք վերաբերում են զորամասերում կորոնավիրուսի ատարածման դեմ միջոցառումներին, դրանց արդյունավետությանը: Հարցեր են ուղղվել նաև Ոստիկանությանը, Արդարադատության նախարարությանը, որոնք վերաբերում են սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացմանը, դրանց արդյունքում արձանագրված խախտումներին, մարդու իրավունքներին, ազատություններին և այլն: Շուրջ 73 հարց առնչվել են տարբեր տեսակի վիճակագրական տվյալներին: Խաչատրյանի խոսքով, հանձնժողովն այդ թվերի վրա հիմնվելով՝ պետք է փորձի դատողություն անել համավարակի դեմ պայքարի արդյունավետության վերաբերյալ:

Հաշվեքննիչ պալատն արդեն արձագանքել է քննիչ հանձնաժողովի հարցմանը. տեղեկացել են, որ համաձայն իրենց հարցման՝ «հունվարի 29-ին Հաշվեքննիչ պալատի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2021 թվականի՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրում, և սահմանվել են, մասնավորապես, կորոնավիրուսով պայմանավորված առողջապահության համակարգում, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՊԵԿ-ին հատկացված միջոցների ծախսման հաշվեքննությանը վերաբերող առաջադրանքներ»,- ասաց Խաչատրյանն ու հույս հայտնեց, որ մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը կունենան պալատի իրականացված ուսումնասիրությունների և հաշվեքննության արդյունքները:

Հանձնաժողովը հարցում է ուղղել նաև Պետական վերահսկողական ծառայություն:

Հայերեն

COP17. Արթուր Ալեքսանյանը վերանշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Անհետացած ջրային ռեսուրսների մասին հիշողության արթնացում COP17-ի շրջանակում

COP17-ի Կանաչ գոտին 12 օրվա ընթացքում ընդունել է 50 հազարից ավելի այցելուի

«Գլաձոր» համալսարանում բացվել է Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն

Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Հաջիևն անդրադարձել է Հայաստանի հետ առևտրային կապերին, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը, խաղաղության տնտեսական օգուտներին

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ