Հասարակական

Թատերական ինստիտուտը չի միավորվի Մանկավարժական համալսարանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵԹԿՊԻ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրառում է կատարել բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը:

«Ի գիտություն հայտնում եմ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը, որն իրոք օդից կախված էր, որը և մտահոգության ու ընդվզման առիթ դարձավ բուհի ուսանողների շրջանում, չի համապատասխանում իրականությանը: Այսօր մեր բուհում ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնական հունով»,-նշել է ռեկտորը:

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, թե Թատերական ինստիտուտը միավորվելու է Մանկավարժական համալսարանին: Լուրի իսկությունը պարզելու նպատակով փետրվարի 11-ին ԵԹԿՊԻ ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել բուհում:

Հայերեն

Չինաստանը շնորհավորել է Հռոմի պապին ընտրվելու կապակցությամբ

Գեղարքունիքի մարզում նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձը

«Անմահ գունդ»-ը երթով հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրեց պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին

Hooverphonic խումբը մոգական երաժշտությամբ երևանյան հանդիսատեսին տարավ իր հույզերի աշխարհ

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման

Ադրբեջանի հետ ընթանում են բանակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ԱԽ քարտուղար

Աղոթք բարձրացրինք մեր հայորդիների համար. Ամենայն հայոց կաթողիկոս

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը