Առողջապահությունն առավել քան երբևէ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության առանցքում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 2021թ. փետրվարի 10-ին հյուրընկալել է Santé Arménie (Առողջապահություն Հայաստան) նախաձեռնության մեկնարկային ժողովը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ժոնաթան Լաքոտի, Առողջապահության նախարարի տեղակալ, պարոն Գևորգ Սիմոնյանի, Բժշկական համալսարանի պրոռեկտոր պրն. Գառնիկ Ավետիսյանի, ինչպես նաև ծրագրի բոլոր գործընկերների ներկայությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից:

Դեսպանը ողջունել է «Առողջապահություն Հայաստան» նախաձեռնության մեկնարկը, որի նպատակն է բավարարել առողջապահության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության տարբեր ֆրանսիական դերակատարների, ինչպես նաև նրանց տարբեր մասնագիտությունների գծով հայ գործընկերների միջև համակարգման անհրաժեշտությանը:

Ժոնաթան Լաքոտը նշել է, որ առողջապահությունն առավել քան երբևէ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության առանցքում է և որ այս նախաձեռնությունը, որն իրականացվում է հետպատերազմյան անմիջական համատեքստում, նպատակ ունի հիմք դնելու երկարաժամկետ կառուցվածքային համագործակցության:

«Առողջապահություն Հայաստան» նախաձեռնությունը Ֆրանսիայում միավորում է ավելի քան 250 առողջապահության ոլորտի մասնագետների ՝ ֆրանսիական հայտնի հաստատություններից, ինչպիսիք են Փարիզի, Մարսելի հիվանդանոցները` AP-HP, AP-HM, Լիոնի քաղաքացիական հիվանդանոցները որոնցից մի քանիսը, ինչպես օրինակ Լիոնի Վինատիե հիվանդանոցը, համագործակցության մի քանի նախաձեռնությունների միջոցով արդեն 20 տարուց ավել է ներկա են Հայաստանում:

Հայկական կողմից ծրագրի շահագրգիռ կողմ են Առողջապահության նախարարությունը, Բժշկական համալսարանը, այլ կառույցները, հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները:

ՀԲԸՄ ֆրանսիական գրասենյակի հետ համագործակցությամբ և աջակցությամբ կազմակերպված այս առաջին հանդիպման ավարտին կազմվեց ապագա համագործակցության նպատակների և նախագծերի ճանապարհային քարտեզ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շուտով կազմակերպել երկու երկրների մասնագետների առաջին համագումարը:

Հայերեն

Տեղական արտադրությունից մինչև միջազգային վաճառք. Wildberries-ի ընձեռած հնարավորությունները հայկական բիզնեսի համար

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է ԵՄ շուկա արտահանման 51 տոկոս աճի մասին

Քաղաքացիների կենսաչափական տվյալների կենտրոնը կառավարական սերվերներում է, դրանց տնօրինողը ՆԳՆ-ն է. Նելլի Դավթյան

ՀԾԿՀ-ն հաշվարկել է գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա

Կրեմլը հայտարարել է, որ մանրամասն տեղեկություն չունի Թրամփի կողմից հայտարարված Ուկրաինային առնչվող համաձայնագրի վերաբերյալ

ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքական, ով որտեղից գա, պետք է լինի երդման ներքո. Վլադիմիր Վարդանյան

Թեհրանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ նախագծերը թույլ կտան չեզոքացնել Իրանի նկատմամբ ճնշումը

ՀԳՄ-ն կազմակերպել է Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն

ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում խաղային ոլորտում

Հիմնանորոգվել է Մարտունի քաղաքի Թումանյան փողոցը