Պետությունը Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի վառելափայտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների ձմեռային ամիսների ջեռուցման տնտեսական բեռը կթեթևացնի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունն ընդունեց որոշում, որով Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 20.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում կամ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին նախատեսվում է տրամադրել մեկական խորանարդ մետր վառելափայտ։

Շահառուներին վառելափայտի տրամադրումն իրականացնում է Շիրակի մարզպետարանը, վառելափայտը Շիրակի մարզպետարանին տրամադրելու է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ կնքելովկլոր փայտանյութի առուվաճառքի պայմանագիր:

Ըստ հիմնավորման, Շիրակի մարզը ՀՀ-ում ամենախիստ բնակլիմակայական պայմաններ ունեցող մարզն է, ուր բավականին մեծաթիվ են նաև ոչ հիմնական շինություններում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքները։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ՀՀ-ում հաշվառված են «տնակ» և «ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն» ծածկագրերով 4026 ընտանիք, որոնցից նպաստառու են 3465-ը, որոնցից Շիրակի մարզում 1439-ը, դրանցից նպաստառու 1241 ընտանիք։

«Սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք բնակվում են ոչ հիմնական շինություններում, ձմեռային ամիսներին ջեռուցման հարցերում աջակցություն տրամադրելու նպատակով առաջարկվում է որպես բնաիրային օգնություն տրամադրել վառելափայտ։

Հաշվի առնելով, որ ձմեռային ամիսներին ընտանիքները ջեռուցման նպատակով օգտագործում են շուրջ 15 խոր․մ փայտ, ինչը նշանակում է, Շիրակի մարզի ջեռուցվող 6 ամիսներից մնացած 3 ամսվա համար անհրաժեշտ կլինի ոչ ավելի 7 խոր․մ։ Քանի որ, որպես օգնություն տրամադրվող վառելափայտը ճիշտ չէ, որ ամբողջությամբ ծածկի պահանջարկը, կես ամիսն էլ կանցնի մինչև որոշման ընդունումը, առաջարկվում է յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսել մեկ խոր․մ վառելափայտ»,- ասված է որոշման մեջ։

Հայերեն

COP17. Արթուր Ալեքսանյանը վերանշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Անհետացած ջրային ռեսուրսների մասին հիշողության արթնացում COP17-ի շրջանակում

COP17-ի Կանաչ գոտին 12 օրվա ընթացքում ընդունել է 50 հազարից ավելի այցելուի

«Գլաձոր» համալսարանում բացվել է Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն

Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Հաջիևն անդրադարձել է Հայաստանի հետ առևտրային կապերին, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը, խաղաղության տնտեսական օգուտներին

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ