Հայաստան-Սփյուռք երկխոսության նոր ձևաչափ. վերագործարկվել է «Հայերն այսօր» հարթակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր գործառույթներով ու բովանդակությամբ՝ թարմացվել և վերագործարկվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի սփյուռքի բաժնի «Հայերն այսօր» տեղեկատվական-լրատվական կայքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 10-ին Երևանի «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում կայացել է տեղեկատվական կայքի նոր տարբերակի շնորհանդեսը:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնի ղեկավար Լյուսի Վանա Կարապետյանի խոսքով պահպանելով «Հայերն այսօր» լրատվական հարթակի ձևաչափն ու անունը, տարաբնույթ բովանդակություն ու նոր շունչ հաղորդվել կայքին:

«Լիովին նոր՝ քառալեզու կայքում՝ արևելահայերենին զուգահեռ՝ ավելացրել ենք նաև արևմտահայերենը՝ կարևորելով նրա պահպանումը: Մեր հարթակում Հայաստանն ու Սփյուռքը կարող են երկխոսել միմյանց հետ, միշտ տեղեկացված լինել միմյանց մասին և կապ հաստատել»,-նշեց Կարապետյանը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ համոզմունք հայտնեց, որ «Հայերն այսօր» լրատվակայքը՝ թարմացված տարբերակով շարունակելու է առավել արդյունավետորեն ծառայել Հայրենիք-Սփյուռք կապերի ու երկխոսության ամրապնդմանը:

Կարևորելով Սփյուռքի դերը ժամանակի մարտահրավերների համատեքստում՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ օբյեկտիվ տեղեկատվության միջոցով ամուր կապի ստեղծումը ներկայում անհրաժեշտություն է:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն իր խոսքում վստահեցրեց, որ «Հայերն այսօր» հարթակի տեղեկատվությունը ծառայելու է գերատեսչության կրթագիտական միջնաժամկետ ծրագրերում Սփյուռքի ներուժն ընդգրկելու գործին:

Ներկայացնելով կայքի վերաթարմացված տարբերակը՝ Սփյուռքի բաժնի ղեկավարի տեղակալ Վիտալի Գրիգորյանը տեղեկացրեց, որ Հայերն այսօր»-ը՝ իր 6 բաժիններով և 8 ենթաբաժիններով պատմելու է Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի կյանքի, Հայաստանի գրավչությունների, հաջողակ ու հայտնի դեմքերի, ինչպես նաև հայրենադարձության հնարավորությունների ու խնդիրների մասին:

Կայքի թարմացված տարբերակի շնորհանդեսին ներկա էին նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հայրենադարձներ:

Հայերեն

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց