Հասարակական

Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսխորհրդի և ուսանողների դերը

2 րոպեի ընթերցում

Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսխորհրդի և ուսանողների դերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսանողական խորհրդի և ուսանողների դերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գորգիսյանն ասաց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում:

«Ուսխորհուրդների նկատմամբ շատ քամահրական վերաբերմունք նկատեցի: Դրանք հաստատ ժամանակին եղել են քաղաքականացված, ծառայեցվել են քաղաքական շահերին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է փորձենք վերացնել առհասարակ երևույթը: Բուհերի կառավարման մեջ շատ անտեսված է ուսխորհրդի և ուսանողների դերը: Ես կխնդրեի սրան անդրադարձ կատարենք»,- ասաց Գորգիսյանը:

Գորիգիսյանն ընդգծեց, որ հիմա ուսխորհուրդները 25 տոկոսի մասնակցություն ունեն բուհի կառավարման մարմնում, իսկ այս նախագծով նման դրույթ չկա:

«Այս նախագծով ուսխորհուրդների կանոնադրությունը պետք է ակադեմիական խորհուրդը սահմանի, որը ինքնակառավարման խնդիր է առաջացնում»,- նշեց պատգամավորը:

Գևորգ Գորգիսյանը հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագծում որոշ փոփոխություններ կկատարվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում