Ավինյանը Շվեդիայի դեսպանին ներկայացրել է Հայաստանում տնտեսական բարեփոխումների ընթացքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ և հաջողություններ մաղթել՝ ի նպաստ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման:

Դեսպան Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանի հավատարմագրումը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների համագործակցության ընդլայնման ու խորացման համար:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանում շարունակաբար իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և այս առումով երախտագիտություն հայտնել Շվեդիային ցուցաբերած աջակցության համար:

Բացի երկկողմ մակարդակում առկա համագործակցությունից՝ անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Կողմերը քննարկել են անվտանգային հարցերը, այդ թվում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրադրությունը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և հայ գերիների շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում տնտեսական բարեփոխումների ընթացքը՝ շեշտելով նախորդ շաբաթ ՀՀ կառավարության նիստում ընդունված «Տնտեսական արձագանքման ծրագրի» նշանակությունը: Այս համատեքստում նա կարևորել է Շվեդիայի հետ ակտիվ երկխոսությունը՝ նոր ներդրումներ ներգրավելու, գիտության ու նորարարության ոլորտում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների զարգացման առումով: Կարևորվել են նաև կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Մանրամասն անդրադարձ է եղել հանրային կառավարման բարեփոխումներին, մասնավորապես՝ հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորություններին: Կողմերը քննարկել են նաև առողջապահության ոլորտում գործընկերության խորացման հեռանկարները:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել