COVID-19-ի դասերը. ինչպես կշարունակի ԱՀԿ-ն աջակցությունը Հայաստանին. մանրամասնում է Եգոր Զայցևը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Հայաստանի գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը 2020 թվականին կատարած իրենց աշխատանքներն արդյունավետ է գնահատում։ «Արմենպրես»-ը Զայցևի հետ զրուցել է նախորդ տարվանից սկսված COVID-19 համավարակի դեմ պայքարի, արցախյան պատերազմի ժամանակ կատարած աշխատանքների, պատվաստանյութերի ձեռքբերման և այլ հարցերի շուրջ։

- Պարոն Զայցև, նախորդ տարին ամբողջ աշխարհում բավականին ծանր էր և դժվարություններով լի: Այդ ամենը պայմանավորված էր հատկապես COVID-19 համավարակով: Հայաստանի առողջապահության համակարգն էլ ստիպված էր հաղթահարել այդ վարակը: Ձեր կարծիքով, այդ 1 տարվա ընթացքում ի՞նչ դասեր քաղեցինք:

- Մենք այս ընթացքում բավականին դասեր քաղեցինք: Կարծում եմ, որ կարևոր է եղել հաղորդակցությունը և ռիսկերի գնահատումը: Երկրորդ դասը, որ մենք քաղել ենք, եղել է այն, որ սովորել ենք պահպանել ամենատարրական անվտանգության կանոնները՝ դիմակ ենք դնում, ակլոգելով ախտահանում ենք ձեռքերը, ֆիզիկական հեռավորություն ենք պահպանում և այլն: Դասերը, կարծում եմ, բազմաթիվ են եղել, դրանցից մեկն էլ այն է, որ հիվանդությունը նոր էր, անհրաժեշտ էր տեղեկությունների արագ փոխանակում իրականացնել, ինչը նույնպես կարողացել ենք լուծել: ԱՀԿ-ն մի կազմակերպություն է, որն արագ հավաքում է բոլոր տեղեկությունները, արագ բաշխում է երկրների միջև և կարևոր է, որպեսզի այդ երկրներն օգտագործեն դա: Չորրորդ դասը, որ մենք քաղել ենք, այն է, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում և Հայաստանում՝ առողջապահության համակարգը պետք է ուժեղացված լինի: Խոսքը այդ համակարգի տարբեր գործառույթների մասին է, կարևոր է հասկանալ, որ պետք է ուժեղացնել կոորդինացնելու, ինչպես նաև առաջնային օղակին բուժօգնություն տրամադրելու դերերը:

- Ձեր գնահատմամբ՝ Հայաստանն ինչպե՞ս է դուրս գալիս այս իրավիճակից:

- Յուրաքանչյուր երկիր ունի իր հնարավորությունները, յուրաքանչյուր երկիր նման երևույթներին և դեպքերին արձագանքում է ելնելով սեփական հնարավորություններից: Ընդհանուր առմամբ, այս պահին մենք տեսնում ենք, որ համեմատաբար իրավիճակը կայունացել է, սակայն դեռ վաղ է վերջնական արդյունքի մասին խոսել, քանի որ հիվանդությունը դեռևս ամբողջ աշխարհում էլ չի նահանջել: Որպես կազմակերպություն, մենք փորձում ենք օգնել Հայաստանին տարբեր ճանապարհներով: Մենք 2 առաքելություն ենք իրականացրել, այլ երկրներից հատուկ խմբեր են ժամանել ՀՀ, որպեսզի կրիտիկական պահերին կարողանայինք օգնել խորհրդով, ինչպես նաև պրակտիկ օգնություն ցուցաբերել:

ախորդ տարի նաև Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սկսել, և Հայաստանում իրավիճակն ավելի էր սրվել: Այդ ժամանակահատվածում, ձեր կարծիքով ի՞նչ մարտահրավերներ էին առաջ եկել: ԱՀԿ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչպե՞ս է աջակցել ՀՀ-ին:

-Պատերազմի ընթացքում շատ վնասվածքներ են ստացել և՛ խաղաղ բնակիչները, և՛ զինվորականները: Նման իրավիճակում ՀՀ առողջապահական համակարգի և բժիշկների համար սա մեծ մարտահրավեր էր: Դժվարություններից մեկն էլ այն էր, որ պատերազմը տեղի ունեցավ համավարակի ժամանակ, ինչը գործն ավելի էր բարդացնում: Մարդկանց այդքան մեծ շարժը, մոբիլիզացիան, շատ էր դժվարացնում առողջապահական տեսանկյունից անվտանգության կանոնների պահպանման հարցը: Հայաստանում կրկնակի բեռ կար՝ կորոնավիրուսային համավարակն ու այդ պատերազմը։ Այս ընթացքում մենք նաև աջակցել ենք, որպեսզի Առողջապահության նախարարությունը բժշկական օգնության փաթեթներ ձեռք բերի: Այժմ էլ դեռևս շարունակում ենք աջակցել, ծրագրեր կան, որոնք ուղղված են վերականգնողական բուժմանը, օրինակ՝ հոգեկան առողջության վերականգնմանը:

- ԱՀԿ-ն կարո՞ղ է աջակցել ՀՀ-ին՝ պատվաստանյութերի ավելի արագ և ավելի մեծ չափաբաժինների ձեռք բերման հարցում:

- Այս պահին ԱՀԿ-ի և Կառավարության միջև ակտիվ աշխատանքներ են կատարվում, ինչպես նաև այլ հետաքրքրված գործակալությունների հետ՝ UNICEF, Համաշխարհային բանկ և այլն։ Աշխատանքներն ընթանում են մի պլատֆորմի միջոցով, որը կոչվում է COVAX Facility, որն ասոցացվում է ԱՀԿ-ի հետ։ Ըստ ծրագրի՝ Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, ստանալու է պատվաստանյութեր։ ԱՀԿ-ն գլոբալ մակարդակում աշխատում է նաև այլ երկրների հետ։

-Համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստան են ժամանել շտապ բժշկական օգնության բրիգադներ, ինչը կազմակերպվել էր ԵՄ-ի և համապատասխան երկրների կառավարությունների հետ համագործակցության արդյունքում: Ինչպիսի՞ փորձ է ձեռք բերվել այդ այցելությունների ընթացքում:

- Շտապ բժշկական օգնության բրիգադները Հայաստան էին ժամանել Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից։ Այդ բրիգադներն ԱՀԿ-ի հովանու ներքո են, լիցենազավորված խմբեր են, որոնք կարող են իրենց երկրներից ժամանել մեկ այլ երկիր և այնտեղ օգնություն ցուցաբերել, կիսվել փորձով։ Կարևորությունը կայանում է նրանում, որ դրա շրջանակում օգնություն էր ցուցաբերվում ոչ միայն հիվանդներին, այլև բժիշկների և բուժքույրերի թրեյնինգ էր իրականացվում, ինչպես նաև վստահաբար կարող եմ ասել, որ անգամ նրանց գործողություններին հետևելով կարելի էր դասեր քաղել։ Հայաստանում նրանք եղել են Երևանի, նաև այլ քաղաքների բուժհաստատություններում։

-Գործընկերների հետ համագործակցության արդյունքում բերվել են թթվածնային խտանյութեր, ՊՇՌ թեստեր, ուլտրաձայնային հետազոտության ապարատներ և այլն: Նոր համագործակցություններ և նոր մատակարարումներ առաջիկայում սպասվո՞ւմ են:

- Ճիշտ եք, մեր համագործակցությունը եղել է EU DG NEAR նախագծի շուրջ, որի շրջանակում օգնություն է ուղարկվել և ուղարկվում ՀՀ: Այստեղ են բերվել տարբեր տեսակի սարքավորումներ, անհատական պաշտպանության միջոցներ և այլ իրեր, որոնք ուղղված էին կորոնավիրուսի բուժմանը։ Այս տարի էլ դեռ շարունակելու ենք այդ նախագիծը։

- Կարծում եք ձեր որդեգրած քաղաքականությունն այս ամբողջ ընթացքում արդյունավե՞տ է եղել:

- Այս հարցը պետք է վերլուծել, ուսումնասիրել այս հիվանդության վերջնական փուլում, երբ ամեն ինչ կավարտվի։ Կարծում եմ, մեր կազմակերպությունը պետք է քննադատորեն մոտենա իր կատարած աշխատանքներին, որպեսզի կարողանա հասկանալ թույլ և ուժեղ կողմերը։ 2020 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, մեր կատարած աշխատանքը բավականին արդյունավետ է եղել, սակայն, իհարկե, կան և եղել են որոշ խնդիրներ։

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում