Տարածաշրջանային

Վրաստանում 5-12-րդ դասարանի աշակերտների համար դիմակ կրելը պարտադիր կլինի

1 րոպեի ընթերցում

Վրաստանում 5-12-րդ դասարանի աշակերտների համար դիմակ կրելը պարտադիր կլինի

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում աշակերտների մի մասի համար դպրոցներում դիմակ կրելը պարտադիր կդառնա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է, որ 5-ից բարձր դասարանների աշակերտները պարտավոր կլինեն դիմակ կրել դպրոցի տարածքում ևս:

«Որոշում ենք կայացրել, որ բոլոր դպրոցներում հինգերորդ դասարանից սկսած դիմակ կրելը պարտադիր կլինի: Հավելյալ մանրամասներն այսօր կհայտնենք դպրոցների ղեկավարությանը, նրանք էլ կփոխանցեն ծնողներին»,- ասել էՉխենկելին։

Վրաստանումփետրվարի 15-ից ուսումնական գործընթացը կշարունակվի առկա պայմաններում՝ դասասենյակներում:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 263 հազարը, մահացել է 3 հազար 306 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում