Միջազգային

Լիտվայի վարչապետը հայտարարել Է «Սպուտնիկ V»-ն օգտագործելուց հրաժարվելու մասին

2 րոպեի ընթերցում

Լիտվայի վարչապետը հայտարարել Է «Սպուտնիկ V»-ն օգտագործելուց հրաժարվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կարծում Է, որ կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնելու անհրաժեշտություն չկա, քանի որ Եվրամիության համատեղ գնումները կապահվեն Արեւմուտքում արտադրվող պատվաստանյութերի բավարար մատակարարումները Լիտվա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ընդգծել Է, որ Լիտվան չի գնի «Սպուտնիկ V» նույնիսկ եթե այն գրանցի Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA):

Այդ մասին Շիմոնիտեն փետրվարի 9-ին հայտարարել Է LRT ռադիոկայանին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ռուսաստանյան պատվաստանյութը գնելու հնարավորության վերաբերյալ հարցը: Կառավարության ղեկավարն ասել Է, որ լիտվացիները կստանան այն պատվաստանյութերը, որոնք արտադրվում են «անդրատլանտյան գործընկերության երկրներում»:

Վարչապետն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի իշխանությունները պատվաստանյութն օգտագործում են աշխարհաքաղաքական նպատակներով: Նրա խոսքով՝ Եվրոպայի երկրներին եւ մյուս պետություններին իր պատվաստանյութն առաջարկելու Մոսկվայի ձգտումն այն իրավիճակում, երբ դեռ Ռուսաստանի բոլոր բնակիչները չեն ստացել պատվաստում, «հերթական աշխարհաքաղաքական խաղն Է, ես դրանում կասկածներ չունեմ»:

Նաեւ Շիմոնիտեն ափսոսանք Է հայտնել այն առնչությամբ, որ ԵՄ-ի առանձին պետություններ որոշել են օգտագործել այն պատվաստանյութերը, որոնք չեն հաստատվել Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կողմից: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Եվրոպայում վերջին ժամանակներս ակտիվանում Է բանավեճը չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութերի օգտագործման հնարավորության շուրջ:

Հունգարիան ԵՄ-ում առաջինն Է հաստատել չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութերը՝ չսպասելով ԵՄ-ի ընդհանուր որոշմանը. Չեխիայի վարչապետը հայտնել Է, որ քննարկում Է այդ հնարավորությունը: Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հայտարարել են, որ չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութերը կարող են օգտագործվել, եթե դրանք հաստատի EMA-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում