«Եթե սիրում ես ինձ». oպերային թատրոնը կներկայացնի արևմտաեվրոպական վոկալ երաժշտության գանձերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսին կներկայանա «Եթե սիրում ես ինձ» համերգային ծրագրով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա փետրվարի 9-ին օպերային թատրոնում:
Համերգին արևմտաեվրոպական վոկալ երաժշտության գանձերը կներկայացնեն սոպրանոներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Նունե Բադալյանը, Սոֆյա Սայադյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Դիանա Հարությունյանը, Սիրանուշ Գասպարյանը, Մերի Մովսիսյանը, մեցցո-սոպրանոներ Քրիստինե Սահակյանը, Գրետա Բագիյանը, Վարսենիկ Ավանյանը, Թամարա Դադոյանը, բարիտոններ Դավիթ Բաբայանցը և Աշոտ Ղանթարջյանը:
Դաշնակահարներն են Զարուհի Թոփչյանը, Լյուդմիլա Խորոզյանը, Ելենա Վարդազարյանը և Արմեն Աղաջանյանը: